Իսրայելը մտադիր չէ զորքերը դուրս բերել Հարավային Լիբանանից
Մերձավոր Արևելք
Իսրայելը մտադիր չէ զորքերը դուրս բերել Հարավային Լիբանանից անգամ այն դեպքում, եթե նման ուղիղ պահանջ հնչի Միացյալ Նահանգների կողմից։ Այս մասին հայտարարել է Իսրայելի ՊՆ ղեկավար Իսրայել Կացը։
Նրա խոսքով՝ իսրայելական բանակի վերահսկողության տակ գտնվող տարածքներում շուրջ 200 հազար լիբանանցի խաղաղ բնակիչների վերադարձը բացառվում է՝ ահաբեկչական վտանգներից և իսրայելցի զինվորների վրա նոր հարձակումներից խուսափելու նպատակով։
Մինչ Իրանը սպառնում է փակել Հորմուզի նեղուցը՝ պահանջելով իսրայելական զորքերի անհապաղ դուրսբերում, Իսրայելը պնդում է, որ բանակը կմնա Լիբանանում ու կպահպանի գործողությունների ազատությունը այնքան ժամանակ, քանի դեռ «Հեզբոլլահի» սպառնալիքն ամբողջությամբ չի չեզոքացվել։


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները