Վաշինգտոնն ամբողջությամբ վերահսկում է վենեսուելական նավթի արտահանումը. Ռայթ
Աշխարհ
Վաշինգտոնը լիակատար վերահսկողություն է սահմանել վենեսուելական նավթի արտահանման և դրա վաճառքից ստացվող եկամուտների նկատմամբ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը։
«Միացյալ Նահանգները դեռևս վերահսկում է Վենեսուելայից նավթի ողջ հոսքը, մենք վերահսկում ենք միջոցների հոսքերը,- ասել է նա Reuters գործակալության կազմակերպած Գլոբալ էներգետիկ ֆորումի ժամանակ։- Մենք արդեն մոտավորապես կրկնապատկել ենք վենեսուելական արտահանման ծավալը, և կարծում եմ, որ կկարողանանք ևս մեկ անգամ կրկնապատկել այն այս վարչակազմի օրոք»։
Ռայթը հավելել է, որ 2026 թվականին ծրագրում է այցելել Բոլիվարական Հանրապետություն։ Նա նաև հայտնել է, որ քննարկում է ամերիկյան խոշոր նավթային ընկերությունների՝ ExxonMobil-ի և ConocoPhillips-ի ղեկավարների հետ Վենեսուելա վերադառնալու հնարավորությունը։
«Երկու [ընկերություններն] էլ լրջորեն դիտարկում են դա»,- ասել է ամերիկացի նախարարը։


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները