Հայաստան-Ադրբեջան գործակցությունը անհայտ կորածների խնդրի լուծման ամենաարդյունավետ մեխանիզմն է. Փաշինյան ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ Տարածաշրջանում թշնամի չունենք, ամենամեծ թշնամին ներսի գործակալներն են․ Սիմոնյան Ի՞նչ եղանակ է սպասվում Վթարների պատճառով մի քանի հասցենրում ջուր չի լինի Կարևոր լուր՝ թոշակառուների համար Փաշինյան. Անհայտ կորածների հարցի ամենաարդյունավետ լուծումը Հայաստան-Ադրբեջան համագործակցությունն է Ալեն Սիմոնյանը դեկտեմբերին Ադրբեջան է մեկնելու, հանդիպելու է Հաջիևին Ընդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումը Բուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան Ինչու Պապոյանը Մոսկվա չգնաց Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիս 

6 անշարժ գույք, 54 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ»

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի 2021-2025 թվականների հայտարարագրերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պաշտոնյան տարիների ընթացքում ունեցել է զգալի ֆինանսական շարժ, անշարժ գույքի աճ և փոփոխվող պարտավորություններ։ «Ժողովուրդ» օրաթերթը ամփոփել է ներկայացված տվյալները՝ ըստ տարիների։

2025 թվականին Արթուր Պողոսյանին պատկանել է ընդհանուր վեց միավոր անշարժ գույք, որոնց թվում են Լոռու մարզի Սպիտակ համայնքում գտնվող հողամասը, Երևանի տարբեր հասցեներում գտնվող երեք ավտոկայանատեղիները, Երևանում գտնվող բնակարանը, որի նկատմամբ ունի 50 տոկոս բաժնային սեփականություն, ինչպես նաև Վանաձորի ավտոտնակը։ Տարվա ընթացքում նա ձեռք է բերել Սպիտակում գտնվող հողամաս՝ վճարելով 3 միլիոն 810 հազար դրամ, իսկ Վանաձորի բնակարաններից մեկը վաճառել է՝ ստանալով 16 միլիոն 830 հազար դրամ։ Նույն տարում նրա եկամուտները կազմել են ավելի քան 54 միլիոն դրամ, որի հիմնական մասը ձևավորվել է աշխատավարձից, գույքի վաճառքից և հարկային վերադարձից։ Դրամական միջոցները տարեվերջին կազմել են ինչպես բանկային ավանդներ և հաշիվներ, այնպես էլ զգալի չափի կանխիկ գումար, ներառյալ 40 հազար ԱՄՆ դոլար։ Վարկերի մարման և գույքի վերանորոգման վրա կատարվել են միլիոնավոր դրամների ծախսեր, իսկ հայտարարագրում առկա է նաև «ԼԱՎ-ՍԱՐ» ՍՊԸ-ին տրամադրված 2 միլիոն 160 հազար դրամի փոխառություն, որը չի վերադարձվել։

Հավելենք, որ հայտարարագրում նշված երեք ավտոկայանատեղիներից մեկի վերաբերյալ պաշտոնյան պարզաբանել է, որ այն, թեև կադաստրային փաստաթղթերով գրանցված է որպես ավտոկայանատեղի, սակայն փաստացի օգտագործվում է որպես 5.5 քմ մակերեսով խորդանոց։

2024 թվականին Պողոսյանին կրկին պատկանել է վեց միավոր անշարժ գույք, սակայն տարվա առանձնահատկությունը եղել է նոր ձեռքբերումները, քանի որ նա գնել է չորս նոր անշարժ գույք՝ երեք ավտոկայանատեղի և մեկ բնակարան՝ 50 տոկոս բաժնային սեփականությամբ։ Բնակարանի արժեքը կազմել է շուրջ 42 միլիոն 980 հազար դրամ։ Նրա կանխիկ միջոցները տարվա ընթացքում զգալի աճ են գրանցել՝ հասնելով 14 միլիոն դրամի և 5 հազար ԱՄՆ դոլարի։ Եկամուտները կազմել են մոտ 36 միլիոն դրամ, որի մեջ ներառվել են աշխատավարձերը, վարձակալությունից եկամուտը, հարկային վերադարձը և վարկային միջոցները։ Տարեվերջին նրա վարկային պարտավորությունները գերազանցել են 47 միլիոն դրամը, որից մեծ մասը հիփոթեքային պարտավորություն է եղել։

2023 թվականին նրա գույքային կառուցվածքը ավելի սահմանափակ է եղել՝ երկու անշարժ գույք Վանաձորում՝ բնակարան և ավտոտնակ, ինչպես նաև մեկ Honda մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերվել 7 միլիոն 800 հազար դրամով։ Այդ տարում նա նաև օգտագործել է Երևանում գտնվող բնակարան, որը սեփականություն չի հանդիսացել։ Նրա ֆինանսական համակարգում պահպանվել են խոշոր փոխառությունները, որոնք ընդհանուր կազմել են ավելի քան 41 միլիոն դրամ։ Եկամուտները կազմել են շուրջ 32 միլիոն դրամ, իսկ վարկային պարտավորությունները հասել են ավելի քան 42 միլիոն դրամի։ Տարվա ընթացքում կատարվել են նաև զգալի ծախսեր՝ վերանորոգման, ավտոմեքենայի ձեռքբերման և վարկերի մարման ուղղությամբ։

2022 թվականին Պողոսյանի եկամուտները կազմել են շուրջ 30.5 միլիոն դրամ։ Այդ ընթացքում աճել են նրա կանխիկ միջոցները՝ դոլարով և դրամով, իսկ բանկային ավանդները տարեվերջին զրոյացվել են։ Նրա անշարժ գույքը մնացել է նույնը՝ Վանաձորի բնակարանն ու ավտոտնակը, և նոր ձեռքբերումներ չեն եղել։ Վարկային պարտավորությունները կազմել են շուրջ 39.5 միլիոն դրամ, իսկ եկամուտները հիմնականում ձևավորվել են պետական աշխատավարձերից և բանկային վարկերից։

2021 թվականին նրա ընդհանուր եկամուտները կազմել են շուրջ 35.7 միլիոն դրամ, որոնց հիմնական աղբյուրներն են եղել պետական մարմիններում ստացած աշխատավարձերը, վարկային միջոցները և գույքի օտարումը։ Նրա անշարժ գույքը ներառել է Վանաձորում գտնվող երկու բնակարան, մեկ ավտոտնակ և Երևանում օգտագործվող բնակարան։ Այդ տարի նա նաև վաճառել է մեկ բնակարան՝ մոտ 8,500 դոլարով։ Կանխիկ միջոցները դոլարով աճել են, իսկ դրամով՝ նվազել։ Վարկային պարտավորությունները կազմել են շուրջ 24.9 միլիոն դրամ, իսկ տարվա ընթացքում պահպանվել է ակտիվ ֆինանսական շարժ և պարտքային բեռ։

Ընդհանուր առմամբ, 2021–2025 թվականների հայտարարագրերը ցույց են տալիս անշարժ գույքի կուտակման, բարձր եկամուտների և միաժամանակ զգալի վարկային պարտավորությունների համադրություն, որտեղ յուրաքանչյուր տարի նկատվում են ինչպես գույքային աճ, այնպես էլ ֆինանսական պարտավորությունների բարձր մակարդակ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հութիները հայտարարել են Ռիադի օդանավակայանի և ֆինանսական կենտրոնի հրթիռակոծման մասին Հայաստան-Ադրբեջան գործակցությունը անհայտ կորածների խնդրի լուծման ամենաարդյունավետ մեխանիզմն է. ՓաշինյանՊուտին-Թրամփ հանդիպումն ավարտվել է մեկ ժամից էլ շուտՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՏարածաշրջանում թշնամի չունենք, ամենամեծ թշնամին ներսի գործակալներն են․ ՍիմոնյանԻ՞նչ եղանակ է սպասվումՎթարների պատճառով մի քանի հասցենրում ջուր չի լինիԿարևոր լուր՝ թոշակառուների համարՊուտինը հայտնել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան հացահատիկի և պարարտանյութի խոշոր մատակարարումների մասինՊուտինը պատրաստ է գործընկերներին տրամադրել թվային և ԱԲ տեխնոլոգիաներՓաշինյան. Անհայտ կորածների հարցի ամենաարդյունավետ լուծումը Հայաստան-Ադրբեջան համագործակցությունն էՌուսական ուժերը հայտնել են Խարկովի և Սումիի մարզերում նոր հարվածների մասինԱլեն Սիմոնյանը դեկտեմբերին Ադրբեջան է մեկնելու, հանդիպելու է ՀաջիևինՌուսական ՀՕՊ-ը հայտնել է սահմանամերձ շրջաններ ուղղված շուրջ 20 ԱԹՍ-ի խոցման մասինԸնդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումըԲուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». ՓաշինյանԻնչու Պապոյանը Մոսկվա չգնաց Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիսԻնչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախըԵրազ է տեսել ու սպանել մարդուն Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռըՄոսկվան արմատական է տրամադրված Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվիԾովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգըԿայացել են Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններըՊայթեցման աշխատանքներ՝ Ենոքավան տանող ճանապարհին«Ռոսատոմը» պահպանում է ուրանի մատակարարումը Միացյալ Նահանգներ՝ չնայած արգելքներինՊուտինի առաջարկը․ դաշինքի վերադարձ 1997 թվականի դիրքերին՝ Կալինինգրադում զորքերի կրճատման դիմացՆեթանյահուի դաշինքը պարտվել է․ Քնեսեթի նոր խոսնակը ընդդիմադիր Մատան Կահանան էԼեհական մամուլ․ Ռուսաստանը բազմաթիվ զոհերով սադրանք էր ծրագրում՝ մեղքը գցելով Ուկրաինայի վրաՊուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպման հիմնական թեմաները հայտնի ենԽաբարովսկում Ուկրաինայի հետախուզության հետ կապի կասկածանքով երկու անձ է ձերբակալվելՌուսաստանը վետո է դրել, ՄԱԿ-ի առաքելությունը հեռանում է․ ԱՄՆ-ն նոր քայլեր է քննարկում Մարոկկոյում«Համառ էր և ոչ այնքան շնորհակալ»․ Բայդենը բացահայտել է Զելենսկու հետ լարված հարաբերություններըՆիդերլանդական արտադրողը հայտնել է, որ իր հրթիռներով են հարվածել Ղրիմի կամրջինՄոլդովան բողոք է ներկայացրել Ռուսաստանին․ երկրի օդային տարածք է մտել 7 անօդաչու սարքԳլխավոր դատախազը բավարարել է Ղրղզստանի միջնորդությունըԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում արգելված քիմիական նյութեր կիրառելու մեջԵվրոպան Ուկրաինային 45 միլիարդ եվրո է առաջարկում․ պարտքը կապում են Ռուսաստանի հատուցումների հետԱլժիրում բախումից հետո հրդեհ է բռնկվել․ 8 մարդ զոհվել էԱՄՆ-ում մի շարք համակարգերի խափանումներից հետո Ռուբիոն բացառել է կիբերհարձակման վարկածըՍև ծովում խորտակված գազատարին 4 հարված է հասցվել․ պաշտոնյաՍի Ծինփինը պատրաստ է աջակցել ԱՄՆ–Հյուսիսային Կորեա երկխոսության վերսկսմանըՀնդկաստանում շինարարական վթարը 3 աշխատողի կյանք է խլելԱՄՆ-ն, Ճապոնիան, Հնդկաստանն ու Ավստրալիան նոր անվտանգության նախաձեռնություն են համաձայնեցրելՊունեի փայտանյութի շուկան բռնկվել է․ հրդեհի դեմ պայքարել է 150 մարդՇորթում․ կասկածյալները օրենքով գող «Օշականցի Գևորիկի»՝ «թուրք» մականվամբ եղբայրն ու ու նրա որդին ենՏեխասում արդյունաբերական տարա է պայթել․ աշխատակցին հոսպիտալացրել ենՊապուա Նոր Գվինեայում 6,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՌումինիայի գիշերային երկրաշարժը զգացվել է նաև հարևան երկրներում
Ամենադիտված