Ռոդրիգեսը հեռախոսով խոսել է Ռուբիոյի հետ
Աշխարհ
Վենեսուելայի նախագահի դեսպանորդ Դելսի Ռոդրիգեսը հայտարարել է, որ երկրում տեղի ունեցած երկրաշարժից հետո հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։
Ինչպես քաղաքական գործիչը գրել է X-ում, զրույցի ընթացքում Ռուբիոն «արտահայտել է իր համերաշխությունն ու աջակցությունը վենեսուելացի ժողովրդին»։
Ավելի վաղ պետքարտուղարը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները որոնողական-փրկարարական խմբեր, բժշկական պարագաներ և մարդասիրական օգնություն է ուղարկում Վենեսուելա։
Չորեքշաբթի երեկոյան Վենեսուելայում տեղի են ունեցել երկու ցնցումներ՝ 7.2 և 7.5 մագնիտուդ ուժգնությամբ։ Դրանց էպիկենտրոնները գտնվել են միմյանցից 10 կիլոմետր հեռավորության վրա՝ Վենեսուելայի Յարակույ նահանգում։ Ռոդրիգեսի խոսքով՝ զոհվել է առնվազն 32 մարդ, վիրավորվել՝ 700-ը, իսկ տասնյակ շենքեր ավերվել են։


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները