Ռուբիո. ԱՄՆ-ն հույս ունի Իրանի հետ կառուցողական երկխոսության՝ արաբական երկրների աջակցությամբ
Աշխարհ
ԱՄՆ վարչակազմը հույս ունի կառուցողական երկխոսության և մի շարք համաձայնությունների ձեռքբերման Իրանի իշխանությունների հետ՝ արաբական երկրների աջակցությամբ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ ելույթ ունենալով Բահրեյնում Պարսից ծոցի համագործակցության խորհրդի գործընկերների հետ բազմակողմ հանդիպման ժամանակ։
«Միացյալ Նահանգները, այսօր այս սեղանի շուրջ հավաքվածներից մի քանիսի օգնությամբ, մտադիր է օգտվել կառուցողական երկխոսություն հաստատելու հնարավորությունից և, մենք հույս ունենք, համաձայնությունների հասնել Իրանի հետ։
Մենք հույս ունենք, որ սա կհանգեցնի շատ դրական արդյունքի։ Սա է մեր հույսը, մենք բաց ենք դրա համար, մենք պատրաստ ենք դրան», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը։


















































Ամենադիտված
Ողբերգական վթարի հետևանքով մահացածը Նորայր Նիկոյանի քույրն է