ԻՀՊԿ-ն դեմ է արտահայտվել Հորմուզում չհամաձայնեցված երթուղիներով նավերի անցմանը
Աշխարհ
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) դեմ է արտահայտվել Հորմուզի նեղուցով այն երթուղիներով նավերի անցմանը, որոնք չեն համաձայնեցվել Իրանի իշխանությունների հետ։
Չորեքշաբթի օրը ՄԱԿ-ի Միջազգային ծովային կազմակերպությունը (ՄԾԿ) հայտնեց, որ նավերն արդեն սկսել են տարանցիկ տեղաշարժը Հորմուզի նեղուցով՝ Պարսից ծոցում մնացած հազարավոր նավաստիների տարհանման ծրագրի շրջանակներում։
Ըստ ԻՀՊԿ-ի հայտարարության՝ «որոշակի իշխանությունները» հայտարարել են Հորմուզի նեղուցով նավերի համար նոր երթուղու մասին՝ «առանց Թեհրանի հետ նախնական ծանուցման» կամ համակարգման: Հրամանատարությունը ենթադրյալ նոր երթուղին անվանել է անընդունելի:


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)