Բուժաշխատողի տանը հայտնաբերվել են գերեզմաններից վերցված մարդկային աճյուններ
Աշխարհ
Հունգարիայում իրավապահները ձերբակալել են 30-ամյա բուժաշխատողի, որի բնակարանում և աշխատավայրում հայտնաբերվել են մարդկային մարմնի տարբեր մասեր։ Associated Press-ի փոխանցմամբ՝ տղամարդը հետաքրքրված է եղել անատոմիայով և պաթոլոգիայով, իսկ հայտնաբերված առարկաների թվում եղել են գանգեր, ոտքի ոսկոր, ձեռքի դաստակ, մարդու մաշկից պատրաստված դեմքի վերակառուցում և պահպանված սիրտ։
Քննության տվյալներով՝ կասկածյալը խոստովանել է, որ աճյունների մի մասը գտել է Հունգարիայի և Սլովակիայի լքված գերեզմանոցներում, իսկ որոշ նմուշներ ձեռք է բերել բժշկական հաստատությունում աշխատանքի ընթացքում։ Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել մարդկային աճյունների ապօրինի օգտագործման համար։
Ոստիկանությունը առգրավել է կասկածյալի համակարգիչները, հեռախոսները և տվյալների կրիչները, իսկ հայտնաբերված բոլոր մարդկային մնացորդներն ուղարկվել են դատաբժշկական փորձաքննության։ Քննիչները չեն բացառում, որ գործի ընթացքում կարող են ի հայտ գալ նոր հանգամանքներ և լրացուցիչ մեղադրանքներ։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից