Պուտինը ցավակցություն է հայտնել Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ
Աշխարհ
Նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Վենեսուելայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի կապակցությամբ։
«Հարգելի տիկին Ռոդրիգես, խնդրում եմ ընդունեք իմ խորին ցավակցությունները Վենեսուելայի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի ողբերգական հետևանքների կապակցությամբ», - ասվում է Կրեմլի կայքում տեղադրված հեռագրում։
Նախագահը խնդրել է զորակցության խոսքեր փոխանցել մահացածների ընտանիքներին և մտերիմներին, իսկ բոլոր վիրավորներին մաղթել է շուտափույթ ապաքինում։
«Մենք այս դժվարին ժամանակահատվածում մեր համերաշխությունն ու աջակցությունն ենք հայտնում բարեկամ վենեսուելացի ժողովրդին», - հավելել է Պուտինը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ