Իրաքը սպառնում է դուրս գալ ՕՊԵԿ-ից՝ նավթի արդյունահանման քվոտայի շուրջ տարաձայնությունների պատճառով
Համաշխարհային Մամուլ
Իրաքը կարող է դուրս գալ Նավթ արտահանող երկրների կազմակերպությունից (ՕՊԵԿ), եթե չբարձրացվի երկրի նավթի արդյունահանման քվոտան։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Բաղդադի դիրքորոշումը։
Իրաքի իշխանությունները նշել են, որ նման քայլի կգնան միայն այն դեպքում, եթե ՕՊԵԿ-ը չբավարարի իրենց պահանջները՝ կապված արտադրության սահմանաչափերի ավելացման հետ։ Միևնույն ժամանակ երկրի նավթի նախարարությունը ընդգծել է, որ ներկայում Բաղդադը չի պատրաստվում հրաժարվել կազմակերպության անդամակցությունից։
Մասնագետների գնահատմամբ՝ ՕՊԵԿ-ը և նրա գործընկերները ներկայում իրականացնում են անդամ երկրների նավթարդյունահանման կարողությունների գնահատում, որի արդյունքները կհրապարակվեն տարեվերջին։ Դրանց հիման վրա կսահմանվեն նոր նպատակային ցուցանիշները՝ 2027 թվականի համար։ Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ ԱՄԷ-ն ակտիվորեն մեծացնում է նավթի վաճառքը Ասիայի շուկաներում։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից