ՌԴ Պետդումայում Apple-ին մեղադրել են տեղեկատվական պատերազմի մեջ
Ռուսաստան
Ռուսաստանի Պետդումայի տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի կոմիտեի փոխնախագահ Օլեգ Մատվեյչևը հայտարարել է, որ ամերիկյան Apple ընկերությունը «խեղդում է» ռուսական թվային արտադրանքը և վարում է տեղեկատվական պատերազմ։ Այս մասին հայտնում է «Говорит Москва»-ն։
Նրա խոսքով՝ App Store-ից VK հավելվածների հեռացումը իրականացվել է միակողմանի կերպով՝ առանց միջազգային պատժամիջոցների հստակ հիմքի, ինչի արդյունքում ընկերությունը, նրա գնահատմամբ, գործում է սեփական կանոններով։ Մատվեյչևը պնդել է, որ նման գործողությունները հակասում են միջազգային թվային համագործակցության սկզբունքներին։
Պատգամավորը նաև նշել է, որ Apple-ը իրականում զբաղված է ոչ արդար մրցակցությամբ և խտրական մոտեցում է ցուցաբերում երկրների նկատմամբ։ Ավելի վաղ App Store-ից հեռացվել էին VK-ի հիմնական հավելվածները և մի շարք ծառայություններ, ինչին Ռուսաստանում արձագանքել էին որպես հայրենական թվային արտադրողների նկատմամբ սահմանափակումների։


















































Ամենադիտված
Ողբերգական վթարի հետևանքով մահացածը Նորայր Նիկոյանի քույրն է