Ճապոնիայում գրանցվել է 7,2 մագնիտուդով երկրաշարժ
Աշխարհ
Ճապոնիայում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ՝ 7,2 մագնիտուդով, որի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ Իվատե պրեֆեկտուրայի Կուձի քաղաքից մոտ 30 կիլոմետր արևելք։ Ցնցումների օջախը գրանցվել է մոտ 50 կիլոմետր խորության վրա, հայտնում են Ճապոնիայի օդերևութաբանական ծառայությունները։
Սեյսմիկ ցնցումները զգացվել են երկրի հյուսիս-արևելքում, մասնավորապես Իվատե և Աոմորի պրեֆեկտուրաներում, ինչպես նաև թույլ կերպով՝ Տոկիոյում։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ որոշ շրջաններում գրանցվել են 5-ից բարձր ինտենսիվության ցնցումներ, ինչի հետևանքով ժամանակավորապես դադարեցվել է երկաթուղային երթևեկությունը։
Japan Times-ի տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով վիրավորվել է առնվազն 10 մարդ։ Փրկարարական ծառայությունները շարունակում են հետևել իրավիճակին, իսկ սեյսմոլոգները չեն բացառում հետցնցումների հնարավորությունը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ