Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի
Աշխարհ
Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 160-ը, հայտարարել է երկրի նախագահի ներկայացուցիչ Դելսի Ռոդրիգեսը։
«Հասանելի տվյալների համաձայն՝ զոհվել է 164 մարդ, վիրավորվել՝ 971-ը», - ասել է նա։
Վլադիմիր Պուտինը նախկինում ցավակցություն էր հայտնել ողբերգության կապակցությամբ։ Նա աջակցության խոսքեր էր փոխանցել զոհվածների ընտանիքներին և մտերիմներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր վիրավորներին։
Ռոդրիգեսն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի առաջնորդին և նշել, որ Մոսկվայի արձագանքը միջադեպին հաստատում է երկու երկրների հարաբերությունների ռազմավարական բնույթը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ