Օմանը հայտարարել է, որ Հորմուզի համաձայնագիրը չի ներառում տարանցիկ տուրքեր
Աշխարհ
Հորմուզի նեղուցում նավագնացության կառավարման ապագա մեխանիզմները չեն ենթադրում տարանցիկ տուրքերի ներդրում։ Այս մասին Բահրեյնում Պարսից ծոցի երկրների եւ ԱՄՆ-ի համատեղ նախարարական հանդիպման ժամանակ հայտարարել է Օմանի արտգործնախարար Բադր ալ Բուսաիդին։
«Նեղուցի վերաբերյալ ապագա համաձայնագրերը չեն նախատեսում որևէ տարանցիկ տուրքի ներդրում», - նրա խոսքերը մեջբերել է Օմանի լրատվական գործակալությունը:
Ալ-Բուսաիդին նաև հաստատել է Մուսքաթի աջակցությունը ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագրին՝ նշելով դրա իրականացման կարևորությունը «Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը վերականգնելու» համար:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից