Ռուբիոն հայտնել է, թե իրանական որ քայլերը չի հանդուրժի ԱՄՆ-ը
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները երբեք և ոչ մի պարագայում չի համաձայնի, որ Իրանը վճար գանձի Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար։
«Հորմուզի նեղուցը միջազգային ջրեր է։ Եթե մենք իրականում համաձայնվեինք, որ դուք կարող եք վճար գանձել միջազգային ջրային ուղիների օգտագործման համար պարզապես այն պատճառով, որ այն անցնում է ձեր տարածքի մոտով, դա անընդունելի կլիներ», - ասել է Ռուբիոն Պարսից ծոցի համագործակցության խորհրդի հետ հանդիպման ժամանակ։
ԱՄՆ պետքարտուղարի խոսքով, եթե ի հայտ գա մի սցենար, որի դեպքում որևէ երկիր սկսի վճար գանձել միջազգային ջրային ուղու օգտագործման համար՝ իր տարածքին մոտ լինելու պատճառով, նման պրակտիկան կարող է տարածվել ամբողջ աշխարհում։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից