NYT. Վենեսուելայի երկրաշարժը վերջին 126 տարվա ընթացքում երկրի ամենաուժեղն է
Աշխարհ
Չորեքշաբթի օրը Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժը 1900 թվականից ի վեր երկրին հարվածած ամենաուժեղն էր, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ԱՄՆ երկրաբանական ծառայության (USGS) տվյալներին։
Չորեքշաբթի օրը Վենեսուելայում տեղի են ունեցել երկու հզոր ցնցումներ՝ առաջինը՝ 7.2 մագնիտուդով, ըստ USGS-ի, իսկ երկրորդը՝ 7.5 մագնիտուդով։ Երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 32 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 700-ը։ Երկրում շարունակվում են որոնողական-փրկարարական աշխատանքները, և հայտարարվել է արտակարգ դրություն։
«Չորեքշաբթի օրը Վենեսուելայում տեղի ունեցած 7.5 մագնիտուդով երկրաշարժը երկրում կամ նրա ափամերձ շրջաններում գրանցված ամենաուժեղ երկրաշարժն էր 1900 թվականից ի վեր», - նշվում է հրատարակության մեջ։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ