Honor-ը պատրաստում է սմարթֆոն՝ աշխարհի ամենամեծ մարտկոցով
Աշխարհ
Honor ընկերությունը ստեղծել է սմարթֆոնի նախատիպ, որը կարող է ստանալ ռեկորդային՝ 14,000 մԱժ տարողությամբ մարտկոց։ Այս մասին հայտնել է հայտնի ինսայդեր Digital Chat Station-ը։ Եթե սարքը հայտնվի շուկայում, այն կունենա ամենամեծ մարտկոցը սմարթֆոնների պատմության մեջ։
Նախնական տվյալներով՝ հեռախոսի քաշը կկազմի մոտ 220 գրամ, ինչը միայն փոքր-ինչ ավելի է, քան Samsung Galaxy S26 Ultra-ինը՝ 214 գրամ։ Փորձագետների գնահատմամբ՝ նման մարտկոցը կարող է ապահովել 3-4 օր աշխատանք՝ առանց վերալիցքավորման։
Ավելի վաղ Honor-ը ներկայացրել էր Honor X80 Pro Max մոդելը՝ 11,000 մԱժ մարտկոցով և 203 գրամ քաշով։ Այժմ հիմնական հարցն այն է, թե արդյոք նոր ռեկորդակիր սմարթֆոնը կվաճառվի միայն Չինաստանում, թե կհայտնվի նաև միջազգային շուկաներում, քանի որ մի շարք երկրներում մարտկոցների տարողության վերաբերյալ սահմանափակումներ են գործում։ Միևնույն ժամանակ, Xiaomi վերջերս ներկայացրել է իր բյուջետային Redmi 17C սմարթֆոնը, որը Չինաստանում վաճառվում է ընդամենը 799 յուանով։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից