Ադրբեջանն ու Եվրամիությունը քննարկել են Հայաստանի հետ համագործակցությունն ու խաղաղության գործընթացը
Աշխարհ
Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը հանդիպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ: Կողմերը քննարկել են Ադրբեջանի և Եվրամիության հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգի հարցեր՝ հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից:
Մամեդովը զրուցակցին տեղեկացրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին և ընդգծել խաղաղ գործընթացի ավարտի համար պարտավորությունների կատարման և վստահության ամրապնդման կարևորությունը:
Հանդիպմանը քննարկվել են նաև քաղաքական, տնտեսական, էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում համագործակցությունը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից