Վենեսուելայում կինը ծննդաբերել է շենքի փլատակներում
Աշխարհ
«Mundo» թերթը հաղորդում է, որ Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով ավերված շենքի փլատակներում կինը ծննդաբերել է։
«Առանց էլեկտրաէներգիայի, առանց բժշկական սարքավորումների, կինը ծննդաբերել է Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով ավերված շենքի փլատակների մեջ», - հաղորդում է թերթը։
Վենեսուելայում տեղի են ունեցել երկու հզոր ցնցումներ, որոնցից առաջինը, ըստ ԱՄՆ երկրաբանական ծառայության, եղել է 7.2 մագնիտուդ, իսկ երկրորդը՝ 7.5 մագնիտուդ։
Հետևել են ևս երեսուն ցնցումներ։ Վենեսուելայի իշխանությունների վերջին տվյալների համաձայն՝ զոհերի թիվը հասել է 235-ի, իսկ ավելի քան 4300 վիրավոր ստացել է բժշկական օգնություն։ Ավերվել են բազմաթիվ բնակելի շենքեր, վնասվել են ենթակառուցվածքներ և հիվանդանոցներ, իսկ երկրի գլխավոր օդանավակայանը փակվել է։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից