Ճապոնիայում տեղի է ունեցել 5.8 մագնիտուդով երկրաշարժ
Աշխարհ
Տոկիոյի մոտակայքում՝ Չիբա պրեֆեկտուրայի հյուսիս-արևելքում, տեղի է ունեցել 5.8 մագնիտուդով երկրաշարժ։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել, հաղորդում է Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը (JMA):
ՌԻԱ Նովոստիի թղթակցի փոխանցմամբ՝ Տոկիոյում նույնպես զգացվել են թույլ, կարճատև ցնցումներ։
JMA-ն երկրաշարժի էպիկենտրոնը, որի ուժգնությունը կազմել է 5.8 մագնիտուդ, տեղադրել է 50 կիլոմետր խորության վրա։ Ճապոնիայում օգտագործվող յոթ բալանոց սանդղակով ցնցման առավելագույն ուժգնությունը կազմել է 4.0։
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից