Պարսից ծոցի երկրների և Իրանի միջև ներկայումս բանակցություններ չեն նախատեսվում
Աշխարհ
Վերջին հակամարտությունից հետո հարաբերությունների կարգավորմանն ուղղված Պարսից ծոցի արաբական պետությունների և Իրանի միջև բանակցությունները մոտ ապագայում տեղի չեն ունենա, հաղորդում է The National էմիրաթական թերթը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։
«Պարսից ծոցի երկրները բարի կամք են ցուցաբերել խաղաղության ձգտման հարցում և շարունակում են ապավինել դիվանագիտությանը հակամարտությունը լուծելու համար», - թերթին ասել է աղբյուրներից մեկը։ Նա, սակայն, ընդգծել է, որ արաբական երկրների վստահության վերականգնումը Իրանի նկատմամբ մնում է հիմնական մարտահրավեր։
Նախկինում լրատվամիջոցներում լուրեր էին շրջանառվում, որ Սաուդյան Արաբիան կարող է հյուրընկալել արաբական միապետությունների և Իրանի միջև բանակցություններ։ Սակայն The National-ի աղբյուրները նման քննարկումները վաղաժամ են անվանել։ Թերթը նշում է, որ տարածաշրջանի շատ երկրներ զգուշանում են Թեհրանից՝ չնայած ԱՄՆ-ի և Իրանի միջև նախկինում կնքված շրջանակային համաձայնագրին։ Պաշտոնյաները բազմիցս ընդգծել են վստահության վերականգնման անհրաժեշտությունը Իսլամական Հանրապետության կողմից հրթիռային հարվածներից հետո։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել