Ռուսաստանից Ճապոնիա ձկան ենթամթերքի արտահանումը կտրուկ աճել է
Ռուսաստան
Մայիսին Ռուսաստանից Ճապոնիա սառեցված ձկան լյարդի և այլ ձկան ենթամթերքի արտահանումը զգալի աճ է գրանցել։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ տեղական մաքսային ծառայության տվյալները ցույց են տալիս, որ մատակարարումների արժեքը ամսական կտրվածքով աճել է գրեթե 1,5 անգամ։
Հաշվետու ամսում ռուսական ընկերությունները Ճապոնիա արտահանել են շուրջ 10,8 միլիարդ իենի (մոտ 69,4 միլիոն դոլար) արժողությամբ ձկան ենթամթերք։ Տարեկան համեմատությամբ արտահանման արժեքն աճել է ավելի քան 25 տոկոսով, ինչի շնորհիվ Ռուսաստանը դարձել է այս ապրանքի երկրորդ խոշոր մատակարարը ճապոնական շուկայում՝ զբաղեցնելով ներմուծման 46 տոկոսը։
Առաջին տեղում շարունակում են մնալ ԱՄՆ-ը՝ մոտ 49 տոկոս մասնաբաժնով, իսկ երրորդ հորիզոնականում Ֆինլանդիան է՝ 2 տոկոսով։ Միևնույն ժամանակ, այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին Ճապոնիան Ռուսաստանից ներմուծել է 249 միլիոն դոլարի ձուկ և ծովամթերք, ընդ որում աճել է հատկապես սուրիմիի, ալյասկյան պոլլոկի ֆիլեի և սառեցված կաղամարի պահանջարկը։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից