Apple-ի գների բարձրացումը Ասիայում խուճապային վաճառքների պատճառ է դարձել
Աշխարհ
Apple ընկերության բաժնետոմսերի կտրուկ անկումը՝ գների բարձրացման հայտարարությունից հետո, հանգեցրել է խուճապային վաճառքների Ասիայի ֆոնդային շուկաներում։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Ընկերության որոշումը վերաբերում է մի շարք հայտնի սարքերի թանկացմանը, ինչը շուկաներում մտահոգություն է առաջացրել չիպերի պակասի և տեխնոլոգիական ոլորտում պահանջարկի հնարավոր անկման վերաբերյալ։ Նշվում է, որ ներդրողները սկսել են վերագնահատել կիսահաղորդիչ արտադրողների բաժնետոմսերը՝ կապված արհեստական բանականության ոլորտի հետ։
Apple-ի բաժնետոմսերը հունիսի 25-ից սկսած նվազել են ավելի քան 6 տոկոսով։ Դրան զուգահեռ, հարավկորեական SK Hynix-ի և Samsung Electronics-ի արժեթղթերը որոշ պահերի կորցրել են ավելի քան 10 տոկոս, իսկ Չինաստանի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի հիմնական ինդեքսները նույնպես զգալի անկում են գրանցել։ Շուկաները ներկայումս գտնվում են բարձր տատանողականության փուլում։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ