Telega հավելվածը դադարեցնում է աշխատանքը
Աշխարհ
Telegram-ի այլընտրանքային հավելվածներից մեկը՝ Telega-ն, կդադարի գործել հուլիսի 1-ից։ Այս մասին հայտնել են նախագծի մշակողները իրենց Telegram-ալիքում։
Մշակողների խոսքով՝ նման որոշման պատճառը տեխնիկական և կարգավորիչ սահմանափակումներն են։ Նրանք նշել են, որ Telegram-ի հաճախորդի ձևաչափով հնարավոր չէ ապահովել ամբողջական տեղայնացում և համապատասխանություն գործող բոլոր պահանջներին։
Արդյունքում հավելվածը կդադարի աշխատել, իսկ օգտատերերին խորհուրդ է տրվում անցնել պաշտոնական Telegram հավելվածների օգտագործմանը։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)