Դոլարի կուրսը Ռուսաստանում կտրուկ աճել է
Ռուսաստան
Ռուսաստանի արտարժույթի շուկայում դոլարի կուրսը հունիսի 26-ին Forex հարթակում գերազանցել է 78 ռուբլին։ Այս մասին վկայում են Investing հարթակի տվյալները։
Օրվա ընթացքում առավելագույն պահին ամերիկյան արժույթը հասել է 78,76 ռուբլու, իսկ ավելի ուշ՝ 13:17-ի դրությամբ (Մոսկվայի ժամանակով) նվազել է մինչև 77,61 ռուբլի։ Չնայած նվազմանը, դոլարի արժեքը նախորդ սեսիայի փակման համեմատ աճել է ավելի քան 2 տոկոսով։
Փորձագետների գնահատմամբ՝ ռուբլու թուլացումը կապված է նավթի գների անկման և արտահանողների կողմից արտարժույթի վաճառքի նվազման հետ։ Որոշ կանխատեսումների համաձայն՝ ամռան վերջին դոլարը կարող է հասնել մինչև 80 ռուբլու


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից