Լավրովը պատասխանել է Ռուբիոյի՝ Ալյասկայի համաձայնագրերի վերաբերյալ մեկնաբանություններին
Աշխարհ
Անքորիջում ամերիկացիները ներկայացրել են Ուկրաինայի կարգավորման նախաձեռնություններ, և Մոսկվան ընդունել է դրանք, հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նա մեկնաբանել է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այն հայտարարությունը, որ կողմերը անցյալ տարվա օգոստոսին կայացած հանդիպման ժամանակ վերջնական համաձայնությունների չեն հասել։
«Երբ իմ գործընկերը ասում է, որ Ալյասկայում եղել են միայն առաջարկներ, բայց համաձայնություն չի եղել, ես զարմանում եմ, թե ինչ ենք նկատի ունենում համաձայնություն ասելով։ Եթե մեկ կողմը, այս դեպքում Միացյալ Նահանգները, առաջարկներ է ներկայացրել սեղանին, իսկ մյուս կողմը համաձայնություն է հայտնել, ապա ասել, որ համաձայնություն չի եղել, բավականին անշնորհակալ է թվում», - նշել է նախարարը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ