Microsoft-ը մեղադրվում է օգտատերերին մոլորեցնելու մեջ Windows-ի պահանջների հարցում
Աշխարհ
Microsoft ընկերությունը փոխել է իր պաշտոնական ուղեցույցները՝ նշելով, որ Windows համակարգի համար 8 ԳԲ օպերատիվ հիշողությունը բավարար է ամենօրյա օգտագործման համար։ Այս մասին գրում է Windows Latest-ը։
Նախկինում ընկերությունը խորհուրդ էր տալիս Windows 11-ի հարմար աշխատանքի համար ունենալ առնվազն 16 ԳԲ RAM, իսկ խաղերի համար՝ նույնիսկ 32 ԳԲ։ Սակայն նորացված փաստաթղթերում Surface նոութբուքերի համար արդեն նշվում է, որ 8 ԳԲ-ն «լավ տարբերակ է սովորական օգտագործման համար»։
Լրատվամիջոցների գնահատմամբ՝ այս փոփոխությունը կարող է կապված լինել օպերատիվ հիշողության շուկայում գների աճի և արտադրողների միջև մրցակցության սրման հետ։ Միաժամանակ հիշեցվում է, որ Microsoft-ը նախկինում նույնպես փոխել է իր մոտեցումները հիշողության նվազագույն պահանջների վերաբերյալ՝ ժամանակի ընթացքում նվազեցնելով պաշտոնական շեմերը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ