Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում իրավիճակը կկայունանա. Լեբեդև
Արտաքին Քաղաքական
Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, հայտնում է TASS-ը:
Հարցին, թե արդյո՞ք հիմա կան նախադրյալներ, որ Հայաստանում իրավիճակը խորհրդարանական ընտրություններից հետո կկայունանա, Լեբեդևը պատասխանել է հաստատական։
«Այո, կարծում եմ՝ կան, որովհետև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրենք այս պահին չեն պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից։ ԱՊՀ-ի մասին ընդհանրապես խոսք չկա, նրանք մնում են մեր կազմում»,- ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։
Լեբեդևը նշել է, որ ԱՊՀ տնտեսական խորհրդի այսօրվա նիստին ներկա է եղել Հայաստանի լիազոր ներկայացուցիչը, նա մասնակցել և ստորագրել է փաստաթղթեր։
«Մենք հուսով ենք, որ ամեն ինչ նորմալ կլինի»,- հավելել է ԱՊՀ գլխավոր քարտուղարը։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից