Ռուսաստանում չի բացառվում դիզելային վառելիքի արտահանման արգելքը
Ռուսաստան
ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ իշխանությունները չեն բացառում դիզելային վառելիքի արտահանման ժամանակավոր սահմանափակումների կիրառումը։ Նրա խոսքով՝ նման քայլը կարող է տևել մի քանի ամիս։
Նովակի պարզաբանմամբ՝ միջոցառման նպատակն է ներքին շուկան ապահովել բավարար ծավալներով և վերականգնել պահուստները։ Այս հարցը նախատեսվում է քննարկել վառելիքային շուկայի վերաբերյալ առաջիկա խորհրդակցության ընթացքում։
Ավելի վաղ Ռուսաստանում արդեն սահմանվել էին սահմանափակումներ բենզինի և ավիակերոսինի արտահանման վրա՝ ներքին շուկայի կայունությունը պահպանելու նպատակով։ Իշխանությունների գնահատմամբ՝ ընդհանուր առմամբ վառելիքի պակաս չկա, սակայն լոգիստիկ խնդիրներն ու պահանջարկի աճը ժամանակավորապես բարդացնում են շուկայի հավասարակշռությունը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը