Զախարովա․ Փաշինյանը Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության թեմայով քննարկումը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ
Արտաքին Քաղաքական
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամակցության թեմայով քննարկումը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ, ինչպես նախկինում արել էր նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Երևանի մասնակցության սառեցման հարցում։ Այս մասին հայտնում է TASS-ը։
«Ծանոթացել ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունիսի 25-ին կառավարության նիստում հնչեցրած հայտարարություններին, ինչպես նաև նիստից հետո լրագրողների հետ շփման ընթացքում արված մեկնաբանություններին։ Ակնհայտ է, որ Հայաստանի վարչապետը փորձում է քննարկումը շեղել՝ այն տեղափոխելով դեմագոգիայի դաշտ, ինչպես նախկինում արել էր նաև Երևանի՝ ՀԱՊԿ-ում մասնակցության այսպես կոչված սառեցման հարցում»,- նշել է դիվանագետը։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից