Սիկորսկին հայտարարել է Ռուսաստանի վերաբերյալ հնարավոր սադրանքի մասին
Ռուսաստան
Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը, իր կարծիքով, կարող է իրականացնել «կեղծ դրոշի» (false flag) գործողություն՝ ՆԱՏՕ-ի հետ հակամարտություն սկսելու նպատակով։
Նրա խոսքով՝ չի կարելի բացառել, որ նման գործողությունը կարող է կազմակերպվել Ռուսաստանի տարածքում, որպեսզի հետո այն օգտագործվի որպես պատճառ ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկրի վրա հարված հասցնելու համար։ Սիկորսկին այս հայտարարությունը ներկայացրել է որպես վարկած՝ առանց փաստական հաստատման։
Միևնույն ժամանակ Եվրոպական հանձնաժողովը, ըստ հրապարակումների, քննարկում է պաշտպանության ոլորտի նոր նախաձեռնություններ՝ ուղղված Եվրոպայի ռազմական կարողությունների ուժեղացմանն ու Ռուսաստանի նկատմամբ «զսպման» քաղաքականությանը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն