ՄԱԿ-ը Վենեսուելա է ուղարկել մոտ 1000 փրկարար 16 երկրներից
Աշխարհ
ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի (OCHA) խոսնակ Յենս Լարկեն հայտնել է, որ 16 երկրներից մոտ 1000 փրկարար է ուղարկվել Վենեսուելա՝ ավերիչ երկրաշարժերի հետևանքների վերացմանը նպաստելու համար։
Նրա խոսքով՝ մարդասիրական կազմակերպությունները ներկայումս արձագանքում են Վենեսուելայում տեղի ունեցած բնական աղետին՝ «արագ և լայնածավալ» աջակցելով կառավարությանը։ Լարկեն ընդգծել է, որ որոնողական-փրկարարական գործողությունները և տուժած տարածքներում բժշկական օգնությունը մնում են առաջնահերթություն։
«Ընդհանուր առմամբ, աշխարհի տարբեր ծայրերից ներգրավված են 25 թիմ՝ որոնողական-փրկարարական և բժշկական, որոնք բաղկացած են 1000 փրկարարից, և նրանց թիվը կաճի», - ասաց նա Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ։
Լարկեն մանրամասնել է, որ իրենց որոնողական-փրկարարական խմբերն ուղարկել են Միացյալ Թագավորությունը, Գերմանիան, Հորդանանը, Իսպանիան, Իտալիան, Կատարը, Կոլումբիան, Նիդեռլանդները, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Չեխիան, Չիլին, Շվեյցարիան և Էկվադորը։ Նա հավելել է, որ շուտով դեպքի վայր կժամանի նաև լրացուցիչ օգնություն Մեքսիկայից և Սալվադորից։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից