Սուրեն Պապիկյանի նախագահությամբ կայացել է ՊՆ հասարակական խորհրդի առաջին նիստը (տեսանյութ)
ԱյլՀունիսի 26-ին ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը։
Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ խորհրդի կազմում ընդգրկվելու հայտ ներկայացնելու համար, և նշել, որ ողջունելի ու կարևոր է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը։
Կարևորելով բանակ-հասարակություն կապի ամրապնդումը՝ Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ այդ ուղղությամբ ակնկալվում է հասարակական խորհրդի նշանակալի դերակատարումը։
Խորհրդի առաջին նիստի ընթացքում քննարկվել և նախանշվել են համագործակցության հիմնական ուղղությունները, նաև այն հարթակները, որոնց միջոցով մեկնարկելու է փոխգործակցությունը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ