Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 589-ի (տեսայութ)
Աշխարհ
Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 589-ի, հայտնել է երկրի նախագահական հանձնակատար Դելսի Ռոդրիգեսը։
«Ցավոք, 589 մարդ զոհվել է, իսկ 2980-ը՝ վիրավորվել», - ասել է նա teleSUR հեռուստաալիքով հեռարձակվող հանդիպման ժամանակ։
Մինչ օրս մասնագետները գրանցել են 214 հետցնցում, հավելել է Ռոդրիգեսը։
Հունիսի 24-ի երեկոյան՝ տեղական ժամանակով, Վենեսուելայում տեղի ունեցան երկու երկրաշարժ՝ 7.2 և 7.5 մագնիտուդով։ Վերջինս երկրի պատմության մեջ վերջին 126 տարվա ընթացքում տեղի ունեցած ամենաուժեղ երկրաշարժն էր։
Ավելի քան 250 շենք վնասվել կամ ավերվել է։ Ամենածանր իրավիճակը Լա Գուայրա նահանգում է, որտեղ գրանցվել է զոհերի և վիրավորների ամենամեծ թիվը։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից