Պարեկները հայտնաբերել են հանդիպակաց գոտով երթևեկած «BYD»-ի և անկանոն երթևեկող «Նիվայի» վարորդներին (տեսանյութ)
ՀասարակությունՕրերս լրատվական կայքերից մեկում տարածվել էր տեսանյութ, որում «BYD»-ի վարորդը՝ կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, երթևեկում էր հանդիպակաց գոտով, իրական վտանգ ստեղծելով երթևեկության մյուս մասնակիցների համար։
Երևանի պարեկների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մեքենան հունիսի 24-ին հայտնաբերվել և տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։
Մի տեսանյութ էլ տարածվել էր սոցցանցերում․ «Նիվայի» վարորդը մեքենան վարում էր անկանոն՝ ստեղծելով վթարային իրավիճակ։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում մեքենան հայտնաբերվել և տեղափոխվել է պահպանվող հատուկ տարած։
Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ