Նեթանյահուն Լիբանանի հետ կնքված համաձայնագիրը անվանել է «հարված Իրանին»
Աշխարհ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Լիբանանի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը անվանել է «հարված Իրանին»։ Նա նաև հայտարարել է, որ իսրայելական զորքերը չեն դուրս գա հարավային Լիբանանից՝ անվտանգության նկատառումներից ելնելով, չնայած Թեհրանի պահանջներին։
Նրա խոսքով՝ «երկարատև բանակցությունները վերջապես արդյունք տվեցին»։ «Ամենակարևորն այն է, որ Իսրայելը մնում է հարավային Լիբանանի անվտանգության գոտում։ Սա մեծ նվաճում է, և մենք այն կպահպանենք մինչև «Հեզբոլլահը» զինաթափվի և քանի դեռ Իսրայել պետությունը սպառնալիքի տակ է», - ասել է Նեթանյահուն, ըստ Ynet-ի։
«Սա նաև լուրջ հարված է Իրանին։ Ըստ էության, Իսրայելը, Լիբանանը և Միացյալ Նահանգները նրանց ասում են. «Սա ձեր գործը չէ»։ Մենք անընդհատ պահպանում ենք հարավային Լիբանանում սկզբնական անվտանգության գոտին հակատանկային հրթիռների հեռահարությունից դուրս։
Ավելին, մենք, իհարկե, թույլ ենք տալիս լիբանանյան բանակին սկսել տարածքի վրա վերահսկողություն հաստատելու նախապատրաստական աշխատանքները։ Մենք ստեղծում ենք երկու փորձնական գոտի հարավային Լիբանանում, երկուսն էլ՝ Իսրայելի պաշտպանության բանակի առաջարկությամբ», - նշել է նա։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից