Վենս. ԱՄՆ-ը պատրաստ է քննարկել Իրանի հետ հուշագրային տարաձայնությունները
Աշխարհ
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դեյ Վենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է քննարկել Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ անհամաձայնությունները, բայց մտադիր է բռնությանը պատասխանել բռնությամբ։
«Իրանը ստորագրել է հրադադարի համաձայնագիր։ Մենք պահպանում ենք այն, բայց եթե նրանք անհամաձայնություններ ունեն Հուշագրի իրականացման վերաբերյալ, կարող են զանգահարել։ Բայց ԱՄՆ-ն բռնությանը կպատասխանի բռնությամբ», - գրել է Վենսը X-ում։
Փոխնախագահը մեկնաբանում էր ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հայտարարությունը, որ այն հարվածներ է հասցրել Իրանի տարածքին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավի վրա հարձակման։
CENTCOM-ի տվյալներով՝ ԱՄՆ ինքնաթիռները հարվածել են իրանական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի պահեստներին, ինչպես նաև ափամերձ ռադարային կայաններին։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ