ՀՀ ՆԳ նախարարը ընդունել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետ Գելա Գելաձեին
Այլ
ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետ Գելա Գելաձեին։
Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորված բարեկամական ու գործընկերային հարաբերությունները։
Սարգսյանն ու Գելաձեն կարևորել են երկու երկրների իրավապահ և անվտանգության կառույցների միջև ձևավորված բարձր մակարդակի և արդյունավետ համագործակցությունը։
Գերատեսչությունների ղեկավարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, անդրադարձել ընթացիկ ծրագրերին և նախանշել համագործակցության զարգացման հնարավոր ուղղությունները։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից