Բալթյան երկրները կոչ են արել ԵՄ-ին արագացնել ռուսական նավթի ներմուծման արգելքը
Աշխարհ
Բալթյան երկրները կոչ են արել Եվրամիությանը արագացնել ռուսական էներգակիրների ներմուծման արգելքը Հորմուզի նեղուցի բացումից հետո, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Թերթի տվյալներով՝ Ռուսաստանից էներգակիրների ներմուծման աստիճանական կրճատման վերաբերյալ ԵՄ բանակցությունները կանգ են առել Հորմուզի նեղուցի փակումից հետո, ինչը մտահոգություններ է առաջացրել էներգետիկ ճգնաժամի վերաբերյալ։
Թերթի աղբյուրների տվյալներով՝ Բրյուսելը մարտին այդ հարցը հանել է Եվրահանձնաժողովի նախնական օրակարգից՝ Իրանի շուրջ հակամարտության պատճառով։
Այժմ, ըստ Financial Times-ի, ԵՄ-ում կոչեր են հնչում Հորմուզի նեղուցի բացումից հետո արգելքը չեղյալ հայտարարելու վերաբերյալ։
«Բալթյան երկրները կոչ են արել Բրյուսելին արագացնել ռուսական նավթի ներմուծման արգելքի հետաձգված ծրագրերի իրականացումը, քանի որ Իրանի հետ պատերազմի պատճառով լուրջ էներգետիկ ճգնաժամի մասին ԵՄ մտավախությունները չեն իրականացել։
Ուրբաթ օրը էներգետիկայի նախարարների հանդիպման ժամանակ Էստոնիան, Լատվիան և Լիտվան կոչ են արել ԵՄ-ին ներկայացնել ներմուծման փուլային դադարեցման առաջարկներ», - ասվում է հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից