Թրամփին իր հայրը անվանող թուրք կինը խնդրել է հանդիպել նրա հետ
Աշխարհ
Թուրքիայի բնակչուհի Նեջլա Օզմենը, որը նախկինում պնդում էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կենսաբանական դուստրն է, նամակ է ուղարկել ԱՄՆ դեսպանատան միջոցով՝ խնդրելով հանդիպում ունենալ նրա հետ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Անկարա կատարելիք իր այցի ընթացքում, հաղորդում է Haber 7 պորտալը։
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը նախատեսված է հուլիսի 7-8-ը Թուրքիայի մայրաքաղաքում։
«Ես նամակն ուղարկել եմ ԱՄՆ դեսպանատան միջոցով, քանի որ ուզում եմ հանդիպել այն մարդու հետ, ում ես հայրս եմ անվանում», - Օզմենի խոսքերն է մեջբերում պորտալը։
Նա ասել է, որ հույս ունի անձամբ խոսել Թրամփի հետ նրա Թուրքիա կատարած այցի ընթացքում։
Նեջլի Օզմենի պատմությունը մի քանի տարի առաջ լայն տարածում գտավ Թուրքիայում։ 2021 թվականին 56-ամյա մի կին հայրության հայց է ներկայացրել՝ պնդելով, որ Թրամփը իր կենսաբանական հայրն է։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ