Վենեսուելայի իշխանությունները կսահմանափակեն մուտքը երկրաշարժից առավել տուժած նահանգ
Աշխարհ
Վենեսուելան կսահմանափակի ելքը դեպի Լա Գուայրա նահանգ, որն ամենաշատն է տուժել երկրաշարժից։ Այս մասին Venezolana de Televisión հեռուստաալիքի եթերում հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Դիոսդադո Կաբելոն։
«Մուտքը դեպի Լա Գուայրա նահանգ սահմանափակ է», - ասել է նա:
Պաշտոնյան պարզաբանել է, որ տարածք մուտք գործել ցանկացողները պետք է պահպանեն սահմանված կանոնները։
«Սա առաջին հերթին վերաբերում է գրանցմանը։ Այս կերպ իշխանությունները ցանկանում են նպաստել փրկարարական աշխատանքներին», -ընդգծել է Կաբելոն։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ