ԵՄ-ն առաջարկել է փոխել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման մեխանիզմը
Աշխարհ
Պատժամիջոցների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Դեյվիդ Օ'Սալիվանն ասել է, որ ԵՄ-ն պետք է հակառուսական պատժամիջոցների անհատական փաթեթներից անցում կատարի սահմանափակումների «շարունակական թարմացման» ցուցակներին: Նա իր դիրքորոշումն է հայտնել Kyiv Independent-ին տված հարցազրույցում։
Ըստ հատուկ ներկայացուցչի` ԵՄ-ն մշտապես կարիք կունենա սահմանափակումների նոր փաթեթների, քանի որ Ռուսաստանը աշխատում է «նոր ուղիներ» գտնել եվրոպական պատժամիջոցները շրջանցելու համար: Ուստի Օ'Սալիվանը կոչ է արել պատժամիջոցների փաթեթներից անցում կատարել դեպի «ցանկերի թարմացում և մշտական հարմարեցում»:
Միաժամանակ, նա ընդգծել է, որ նոր պատժամիջոցների ներդրման խնդիրը միության բոլոր 27 երկրների համաձայնությունը ստանալու անհրաժեշտությունն է։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ