Պուտինն ու Լուկաշենկոն ընդլայնված կազմով բանակցություններ կանցկացնեն
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հունիսի 27-ին կանցկացնեն ընդլայնված կազմով բանակցություններ։ Այս մասին հայտնել է Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը։
Լուկաշենկոն աշխատանքային այցով Ռուսաստան է ժամանել հունիսի 26-ին։ Նախօրեին երկու երկրների ղեկավարները Վալդայի նստավայրում ունեցել են առանձնազրույց՝ քննարկելով երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։
Սպասվում է, որ այսօրվա բանակցությունների ընթացքում կողմերը կանդրադառնան Ռուսաստանի և Բելառուսի համագործակցության տարբեր ուղղություններին, ինչպես նաև տարածաշրջանային քաղաքական իրավիճակին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից