Ռուսաստանը հայտարարել է «Ֆլամինգո» հեռահար հրթիռների խոցման մասին
Ռուսաստան
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են ուկրաինական երեք «Ֆլամինգո» հեռահար թևավոր հրթիռ, որոնք, ըստ գերատեսչության, կիրառվել էին ռուսական տարածքի ուղղությամբ։ Բացի այդ, նախարարության տվյալներով, ոչնչացվել են նաև 16 կառավարվող ավիառումբ և ինքնաթիռային տիպի 511 անօդաչու թռչող սարք։
Ռուսական կողմը նաև նշել է, որ հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ոչնչացրել է ավելի քան 170 հազար ուկրաինական անօդաչու թռչող սարք։
Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել էր, որ հունիսի 27-ին մայրաքաղաքի ուղղությամբ իրականացված հարձակման փորձի ընթացքում հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են 11 անօդաչու թռչող սարք, իսկ դեպքի վայրերում աշխատում են համապատասխան ծառայությունները։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից