Հայտնի դերասանուհին զոհվել է Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով
Աշխարհ
Վենեսուելայում հունիսի 24-ին տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհվել է հայտնի դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Յորգելիս Դելգադոն։ 43-ամյա դերասանուհին ողբերգության պահին ամուսնու և 14-ամյա դստեր հետ գտնվել է Լա Գուայրա քաղաքում գտնվող իր բնակարանում, երբ բնակելի շենքը մասնակի փլուզվել է։
Փրկարարներին հաջողվել է փլատակների տակից ողջ դուրս բերել դերասանուհու ամուսնուն և դստերը, սակայն Յորգելիս Դելգադոյի կյանքը փրկել չի հաջողվել։
Դելգադոն հայտնի էր դարձել դեռ պատանեկության տարիներին՝ նկարահանվելով 1990-ականների հանրահայտ հեռուստասերիալներում, իսկ հետագայում վարել էր երեխաների և պատանիների համար նախատեսված մի շարք հեռուստահաղորդումներ։ 2009 թվականին նա ավարտել էր ստեղծագործական գործունեությունը և ամբողջությամբ նվիրվել ընտանիքին։ Ըստ վերջին տվյալների՝ Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է առնվազն 589-ի։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից