Մոսկվայի ուղղությամբ խոցված անօդաչուների թիվը հասել է 11-ի
Ռուսաստան
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը մայրաքաղաքի ուղղությամբ թռչող ևս երկու անօդաչու թռչող սարք են խոցել։
Նրա խոսքով՝ վերջին խոցումներից հետո օրվա ընթացքում Մոսկվայի ուղղությամբ վնասազերծված անօդաչու թռչող սարքերի ընդհանուր թիվը հասել է 11-ի։ Դեպքի վայրերում շարունակում են աշխատել արտակարգ ծառայությունների մասնագետները։
Ավելի վաղ Սոբյանինը հայտնել էր չորս անօդաչու սարքի խոցման մասին՝ նշելով, որ բեկորների ընկնելու վայրերում իրականացվում են անհրաժեշտ աշխատանքներ։


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա