ԵՄ-ն ցանկանում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ
Աշխարհ
Եվրամիությունը պետք է շարունակի պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ չնայած տնտեսական կորուստներին։ Այս մասին Kyiv Independent-ին ասել է պատժամիջոցների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Դեյվիդ Օ'Սալիվանը:
«Այստեղ գործում է եվրոպական մայրցամաքի անվտանգության ճարտարապետությունը: Այսպիսով, եթե մենք ստիպված լինենք լրացուցիչ տնտեսական կորուստներ կրել, լավ, այդպես լինի: Ես չեմ կարծում, որ հնարավոր է դիմակայել ռուսական չհրահրված ագրեսիային՝ ասելով, որ «մենք պատրաստ չենք ցավ տանել»: Դա պարզապես իմաստ չունի», - ասել է նա:
Օ'Սալիվանը նշել է, որ որոշ ընկերություններ և երկրներ ստիպված են եղել ճշգրտումներ կատարել իրենց աշխատանքում նոր պատժամիջոցների ուժի մեջ մտնելուց հետո։ Սակայն նա ընդգծել է, որ որոշ ընկերություններ այլընտրանքային շուկաներ են գտել։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը