Կոնգոյում Էբոլա տենդի դեպքերի թիվը գերազանցել է 1,2 հազարը
Աշխարհ
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլա տենդի հաստատված դեպքերի թիվը հասել է 1203-ի, հաղորդում է հանրապետական կապի և ԶԼՄ-ների նախարարությունը։
Վարչությունում ավելացրել են, որ վարակից մահացածների թիվը հասել է 321-ի։ Մահացության մակարդակը հասել է 26,6%-ի։
Էբոլայի համաճարակը երկրի արևելքում գրանցվել է մայիսի 15-ին, ամենաբարդ իրավիճակը նկատվում է Կոնգոյի Իտուրի նահանգում, ինչպես նաև Հյուսիսային և Հարավային Կիվուում։ Այս շրջաններում գործում են հակակառավարական խմբեր, ինչը հանգեցրել է բնակչության զանգվածային արտագաղթի. ավելի քան հինգ միլիոն մարդ ստիպված է եղել փոխել իր բնակության վայրը, և նրանցից ավելի քան մեկ միլիոնը ներկայումս ապրում է տեղահանվածների ճամբարներում։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից