Ռուսաստանի դեմ պատժամիջոցները վավեր չեն միջազգային իրավունքի համաձայն. ԵՄ
Աշխարհ
Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները իրավական պարտավորեցնող չեն: Այս մասին հայտնում է ուկրաինական Kyiv Independent գործակալությունը՝ հղում անելով ԵՄ պատժամիջոցների հարցերով հատուկ ներկայացուցիչ Դեյվիդ Օ'Սալիվանին։
«Քանի որ պատժամիջոցները չունեն ՄԱԿ-ի մանդատ, հետևաբար, դրանք չունեն պարտադիր իրավական ուժ, միջազգային իրավունքի համաձայն, «պատժամիջոցների բարոյական և տնտեսական ուժը բխում է մեր ունեցած լայն կոալիցիայից», - մեջբերում է հրատարակությունը եվրոպացի պաշտոնյայի խոսքերը։
Հունիսի 15-ին Եվրամիությունը լրացուցիչ պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի դեմ՝ սև ցուցակում ներառելով ավելի քան 80 անհատների և կազմակերպությունների: Սահմանափակիչ միջոցները ազդել են նաև Հյուսիսարևմտյան դաշնային օկրուգում Ռուսաստանի Դաշնության նախագահի լիազոր ներկայացուցիչ Ալեքսանդր Գուցանի և փաստաբան և երեխաների իրավունքների նախկին հանձնակատար Պավել Աստախովի վրա։ Թարմացված ցանկում ներառվել են Ռուսաստանին բարեկամ երկրների կազմակերպություններ և անհատներ, ինչպես նաև մի շարք լրագրողներ և բլոգերներ։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ