Հայտնել են, թե ում համար կբարձրանան կենսաթոշակները հուլիսին. ՌԴ
Ռուսաստան
Պետդումայի աշխատանքի, սոցիալական քաղաքականության և վետերանների հարցերի հանձնաժողովի անդամ Սվետլանա Բեսարաբը հայտարարել է, որ հուլիսից կենսաթոշակների բարձրացում կստանան այն քաղաքացիները, որոնք հունիսին դարձել են 80 տարեկան։ Նրա խոսքերը փոխանցում է РИА Новости-ն։
Նրա խոսքով՝ այդ քաղաքացիները կստանան ծերության կենսաթոշակի ֆիքսված մասի կրկնապատկում՝ այն կվճարվի առանց դիմում ներկայացնելու։ Այսպիսով, գումարը կաճի մոտ 9584,69 ռուբլուց մինչև 19 169,38 ռուբլի։
Պատգամավորը նաև նշել է, որ հուլիսին համընդհանուր կենսաթոշակային բարձրացում նախատեսված չէ, և փոփոխությունը վերաբերում է միայն նշված կատեգորիայի անձանց։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից