Եգիպտոսում զբոսաշրջիկներին զգուշացրել են՝ որտեղ է ամենամեծ հավանականությունը հանդիպելու վիրաբույժ-ձկանը
Հասարակություն
Եգիպտոսի Կարմիր ծովի առողջարաններում զբոսաշրջիկներին զգուշացնում են՝ հատկապես Շարմ էլ Շեյխում մեծ է վիրաբույժ-ձկան հանդիպելու հավանականությունը։ Մասնագետների խոսքով՝ վերջին շրջանում զբոսաշրջիկները բողոքել են թեթև վնասվածքներից՝ «ծակոցներից և քերծվածքներից» այդ ձկների հետ շփվելուց հետո։
Փորձագետների տվյալներով՝ այս տեսակը լայն տարածում ունի դայվինգի և սնորկլինգի հայտնի վայրերում՝ այդ թվում Ումմ էլ Սեյդ շրջանում, Նաոմա Բեյի ծոցում և Նաբք արգելոցում։ Մասնագետները ընդգծում են, որ վիրաբույժ-ձուկը բնականաբար հանդիպում է կորալային էկոհամակարգերում, և դրա ներկայությունը վտանգավոր չէ, եթե պահպանվում է անվտանգ հեռավորություն։
Զբոսաշրջիկներին կոչ է արվում չհետապնդել ձկներին և չմոտենալ դրանց բազմացման վայրերին՝ բնական միջավայրը պահպանելու համար։ Վիրաբույժ-ձուկը հիմնականում սնվում է ջրիմուռներով և կարևոր դեր ունի Կարմիր ծովի կորալային խութերի էկոլոգիական հավասարակշռության պահպանման մեջ։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից